layout
Togh Ylla - Fairwind feat. Apo Sahagian
Трек

Fairwind, Apo Sahagian - Togh Ylla

Текст песни 
Текст песни: Դե բացիր այս շիշը մեր պահած հուշերի
Միացրու մեր հին երգերը, մոռացված, բայց բարի
Անցկացնենք այս գիշերը լուսնի լույսի ներքո
Ես, կիթառս, դու և գինին

Թող ըլլա
Ինչ—որ պիտի ըլլա
Թող վաղվա չի մնա
Թող վաղվա չի մնա

Կպատմեմ զավեշտներ մի քիչ արդեն արբած
Ներիր իմ բարձր ձայնը ես շատ եմ լարված
Կխոսենք մենք կյանքից գետնի վրա նստած
Ես, կիթառս, դու և գինին

Թող ըլլա
Ինչ—որ պիտի ըլլա
Թող վաղվա չի մնա
Թող վաղվա չի մնա

Հեքիաթային պատմություններ, խոսքերից քո ծնված
Նայում եմ քեզ չեմ հասկանում դու մարդ ես թե երազ
Այս գիշեր շնչակտուր երգենք սիրո մասին
Ես, կիթառս, դու և գինին

Թող ըլլա
Ինչ—որ պիտի ըլլա
Թող վաղվա չի մնա
Թող վաղվա չի մնա

Առաջին շիշը վերջ ժամանակն է երկրորդի
Իսկ ես գինովցած հրավիրում եմ քեզ պարի
Լռության մեջ, լուսնի լույսի ներքո
Ես և դու, կիթառն ու գինին
Слушать
Скачать mp3
0

Популярные песни  Fairwind

Все песни

Популярные песни  Apo Sahagian

Все песни

Комментарии

Комментариев пока нет
Player
×
Song coverSong cover

Song coverSong cover

Текущий плейлист
Song cover