Текст песни
Текст песни: Չկա եղանակ, որ քեզ ինձ չհիշեցնի
Դու իմ փոթորիկ, իմ արև մայիսի
Սարյանի վրա ցերեկը խմած դու գինի
Լավագույնն ես, ինչ կարա իմ հետ լինի
Իմանալով սխալներս անելուցս առաջ
Շնչում եմ քո պուլսից ես հոգատանջ
Իսկ դու ժպտում ես, խաղում իմ հորինած խաղում
Էնքան սիրո մասին երգ կա, որ բառերն են վերջանում
Հալած մարմելադ շուրթերին քո սառած
Թաքուն մտքերդ իմ ու քո հետ կապված
Տանում են մեզ այնտեղ, ուր աշխարհն անկողին
Մաշկդ քո տապալում է ինձ հողին
Հարբած մտքեր մեկ—մեկ անտեղի շատ բաց
Լավ, մի թրջի աչքերդ, խոսում ենք կամաց
Չանես դու բարություն չարություն արա թեթև
Տուր ինձ ձեռքդ հիմա, թռնում ենք վերև
Կասեն դե լավ, մեծ տղա ես, արի դու թարգի
Բայց ես եմ հեղինակը սիրո այս խաղի
Ապրելով, շնչելով, զգալով քեզ ես եմ ապրում
Ավել ոչ մի բան, հավատա, չեմ ուզում

Комментарии
Комментариев пока нет