layout
Menq - Fairwind
Трек

Fairwind - Menq

Текст песни 
Текст песни: Ձայները մտքումդ հաչոցին խառնված
Խմիչքի շիրոտ հետքերը մատերիդ չորացած
Իրար փնտրող հայացքները քայլերի մեջ կորած
Դռան անվերջ ճռոցը հիշեցնող հին օրերն անցած

Մեր միջև պատը քանդվել է հնուց
Թվացյալ լուծումները փնտրում են հանգույց
Ցամաքի շնաձկները էլ շուն չեն վաղուց
Մտքերիս կարծես կապել է սառույց

Փորձում եմ ջոկել, թե ինչ է տարբեր
Երբ ձգտում ենք մենք շուռ տալ սարեր
Խոսելուց շատ զգույշ փնտրում ենք բառեր
Բայց ոտքի տակ նորից ընկնում են քարեր

Մեր երազելը դուք չեք արգելի
Չնայած երբեք չենք եղել անթերի
Հաղթել ենք, պարտվել, սխալվել ենք, սխալվել
Բայց մենք մեզ երբեք չենք դավաճանել

Պարզ խնդիրներ, լուծումները բարդացրած
Ուտում են ներսից հոգիները մեր սառած
Մեր բաց սրտերը կրակով էին վառված
Ցնցող մտքերը անհնար խորացած

Հնչյուններն ու բառերը մեր խոսքն են դառել
Երազանքներն են բոլորիս կապել
Մի անգամ չի, որ մեզ փորձել են փոխել
Բայց երբեք ոչ մեկ չի հաջողվել

Ով կտա հոգուդ ավելի թանկ գին
Փորձում են որոշել խղճիդ սակագին
Բոշեքը կյանքը շուկա են դարձրել
Ուզում են իրենցով չափել

Մեր երազելը դուք չեք արգելի
Չնայած երբեք չենք եղել անթերի
Հաղթել ենք, պարտվել, սխալվել ենք, սխալվել
Բայց մենք մեզ երբեք չենք դավաճանել
Слушать
Скачать mp3
0

Популярные песни  Fairwind

Все песни

Комментарии

Комментариев пока нет
Player
×
Song coverSong cover

Song coverSong cover

Текущий плейлист
Song cover